Ադրբեջանում սուգ է։ Երկիրը պարտվում է չսկսված պատերազմում

Ադրբեջանում սուգ է։ Երկիրը պարտվում է չսկսված պատերազմում

Times.am-ի դիտարկումը

Հայ-ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով թշնամու ակտիվությունը թանկ է նստել Ադրբեջանի իշխանությունների վրա։ Հայկական կողմի պատժիչ գործողությունները սև դրոշ են կախել Ադրբեջանի գրեթե բոլոր խոշոր բնակավայրերի գլխին։ Դատելով ադրբեջանական ֆորումների և սոցիալական ցանցերի քննարկումներից, այս օրերին ռազմաճակատից թիկունք տարվող դիակների քանակը տասնյակներով է հաշվում։ Մինչ թշնամու ռազմական գերատեսչությունը խոսում է ընդամենը երեք զոհերի մասին, Ադրբեջանի ողջ բնակչությունն իրական սգի մեջ է։

Այս իրողությունը չէր կարող չազդել ադրբեջանցիների քաղաքական տրամադրությունների վրա։ Տարիներ շարունակ ռևանշիստական պատերազմի նախապատրաստվող Ադրբեջանի բնակչությունը նորից տեսավ պատերազմի դեմքը։ Տեսավ, հիշեց և սարսափեց։

Սահմանում իրավիճակը հետևողականորեն լարելով մեծ պատերազմ սկսելու Բաքվի մարտավարությունը, փաստորեն, սխալ էր հաշվարկված։ Ալիևի վարչակազմն ուշադրությունից դուրս էր թողել պատերազմ սկսելու համար անհրաժեշտ հիմնական գործոնը` ժողովրդի պատրաստվածությունը։

Ներքին խնդիրների և բանակի թուլությունից բացի Ադրբեջանը հանդիպեց նաև արտաքին հզոր ճնշման։ Հունվարի 26-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայկական կողմն իրեն կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունք է վերապահում։ Հաջորդ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բավական կոշտ զրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ։ Այս ամենը ստիպում է Բաքվին ետ կանգնել սադրանքների քաղաքականությունից։ Ադրբեջանը, իհարկե, դեռ սպասելիքներ ունի Թուրքիայից, բայց գոնե այս փուլում Ալիևի վարչակազմը հասկացել է, որ սեփական ռեսուրսներով պատերազմում հաղթելու որևէ հնարավորություն չունի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում