Ադրբեջանի ստի փաստացի ապացույցը (տեսանյութ)

Ադրբեջանի ստի փաստացի ապացույցը  (տեսանյութ)

Հունվարի 29-ին ադրբեջանական ԶԼՄ-ը տարածեցին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որը հաստատում էր  տեղեկությունը, թե իբր Աղդամի շրջանում ժամը 14.00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը հայկական անօդաչու սարք են խոցել: Որպես Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Վագըֆ Դարգահլըն նույնիսկ տեսանյութ  էր ներկայացրել՝ «դեպքի վայրից», որը ցուցադրվել է Ադրբեջանի բոլոր հեռուստալիքներով:

Իր հերթին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, թե ադրբեջանական զինուժը ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը, քանի որ հայկական կողմն անօդաչու սարք չի կորցրել.

«Մենք գիտենք, որ Ադրբեջանին շատ են պետք հաղթանակներ, նույնիսկ հորինված և մտացածին այնքան, որ նրանք երազում անօդաչու սարքեր են տեսնում: Մեր հավաստի տվյալներով, ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը: Ադրբեջանցի գործընկերները շփոթվել են, և շուտով այս հարցով նոր տեղեկություններ կլինեն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արծրուն Հովհաննիսյանը:

Voskanapat.info-ն անցկացրել է ինտերնետ-հետաքննություն, որի  արդյունքում գտել է օրիգինալ տեսագրությունը, ինչն ադրբեջանական գեներալները՝  ուղեղի հետ խնդիրներ ունեցող նախարար Զաքիր Հասանովի  գլխավորությամբ որոշել են  այն  օգտագործել՝ հերթական անգամ փորձելով  բարձրացնել  ադրբեջանական  հասարակության ոգին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության  այսպես ասած՝ ոտքի վրա սարքած հերթական սուտն ունեցավ նույնքան տխուր վախճան, որքան հատուկ նշանակության  էլիտար զինվորների իրականացրած դիվերսիաները հայկական պետությունների տարածքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում