«Ժողովուրդ». Ռազմական ինստիտուտում սպանության գործով ձերբակալված 4 անձանցից մեկը գնդապետի որդի է

«Ժողովուրդ». Ռազմական ինստիտուտում սպանության գործով ձերբակալված 4 անձանցից մեկը գնդապետի որդի է

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված Հայկազ Բարսեղյանի հորը՝ Արկադ Բարսեղյանին այցելած քննիչներից մեկը հայտնել է, որ քրեական գործով ձերբակալված 4 անձանցից մեկը ինչ-որ գնդապետի որդի է: Սպանված զինվորի հարազատները մեզ հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին:

«Մենք առայժմ չգիտենք, թե ով է գնդապետի որդին, բայց ով էլ լինի, այս գործը չի կարելի թաքցնել: Իրական մեղավորներին պետք է պատժել»,- «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց սպանված զինվորի հարազատներից մեկը: Նշենք նաև, որ երեկ միայն սպանված տղայի մորաքրոջ որդուն են թույլ տվել տեսնել Հայկազ Բարսեղյանի դին: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը և ընտանիքի մյուս անդամներն առայժմ ի վիճակի չեն խոսելու և մեր հարցերին պատասխանելու, քանի որ սարսափած են տեսածից: Երեկվա դրությամբ Հայկազ Բարսեղյանի դիակը դեռևս չէր հանձնվել ընտանիքին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում