«168 ժամ». Ո՞վ ասաց, որ խոշոր բանկը լավ բանկ է

«168 ժամ». Ո՞վ ասաց, որ խոշոր բանկը լավ բանկ է

««Մենք հիմա բարդ իրավիճակում ենք: Խնդիրը տնտեսությունից տեղափոխել են բանկային համակարգ: Երկար շարունակվելու դեպքում բանկային համակարգում սնանկացումներ կունենանք, որը մեզ բոլորովին պետք չէ: Բնականաբար, ԿԲ-ն պետք է վաղ թե ուշ վերանայի այս գործիքը: Բայց եթե դրամն ազատ թողնեն, 1 դոլարի փոխարժեքը կարող է հասնել 650-730 դրամի, և առաջին խնդիրը կառաջանա ներմուծվող գազի գնի հետ կապված, որը միջպետական համաձայնագրում ֆիքսված է ոչ թե միջազգային բանաձևով, ինչպես ամբողջ աշխարհում է գազի գինը կապված նավթի գնի հետ, այլ, չգիտես ինչու, պայմանավորվում է Օրենբուրգի մարզում գործող գազի գնի հետ: Ու եթե դրամն արժեզրկվի, գազը թանկանալու է»,- մեր թղթակցին ասել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը:

Ըստ Է. Սանդոյանի պետք է որակական լուծումներ գտնել, բանկային գործունեության կարգավորման ժամանակակից մեխանիզմներ ներդնել, այնինչ ԿԲ-ն ճիշտ հակառակն է անում; «ԿԲ-ն հայտարարում է, որ պետք է 5-6 բանկ: Նույնն է թե՝ վաղը կառավարությունը որոշում կայացնի, թե 2 հա-ից պակաս մակերեսով խանութները լուծարում է, կամ՝ ռեստորանը պետք է ունենա 1000 նստատեղից ոչ պակաս, կամ էլ ՀՀ քաղաքացին պետք է ունենա 100 կգ-ից ոչ պակաս կշիռ, դրանից նվազն իրավունք չունի քաղաքացիության: Այսինքն, «մեծ»՝ նշանակում է՝ վստահելի՞, «խոշոր»՝ նշանակում է՝ լա՞վ: Ո՞վ ասաց, որ խոշոր բանկը լավ բանկ է: Եվ հետո, դա շուկան պետք է որոշի: Էլ չասեմ, որ 2000-3000 որակյալ աշխատատեղ ենք կորցնելու, որոնք լուրջ մասնագետներ են, ուսում ստացած, վերապատրաստում անցած, փորձ ունեցող: Մեր համակարգը վատը չէ, իսկապես լավն է: Ամեն մի բանկը Հայաստանի մասնիկն է, դնում են ու գնդակահարում: Ինչո՞ւ»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում