«Հրապարակ». Թաքցնում են կալանավորների մահվան դեպքերը

«Հրապարակ». Թաքցնում են կալանավորների մահվան դեպքերը

«Քրեակատարողական հիմնարկում բարի ավանդույթ կար՝ հրապարակել ազատազրկված անձանց մահվան փաստերը, եթե դրանցով հետաքրքրվողներ կային: Վերջերս, սակայն, հակառակ միտումն է նկատվում: Անցյալ շաբաթ, հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, այս հիվանդանոցում 3 մահ է գրանցվել: 4 օրում երեք մահն արտառոց ցուցանիշ է, որը վկայում է դատապարտյալների նկատմամբ վատ վերաբերմունքի, բուժսպասարկման անբավարար որակի մասին:

Տեղեկությունը հերքեց ՔԿՀ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, ասելով, որ վերջին օրերին միայն մեկ դատապարտյալ է մահացել՝ Անդրանիկ Չիտչյանը՝ ավազակության համար դատապարտված, որին չեն հասցրել քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել: Իրազեկ աղբյուրը, սակայն, լրացրեց մյուս երկու հանգուցյալների անունները՝ Աշոտ Մանուկյան և Համլետ Հովհաննիսյան: Անհասկանալի է, թե ինչու է ՔԿՎ-ն պաշտոնապես ստում, մոռանալով, որ ասեղը պարկում չես թաքցնի, իսկ մարդկային մահը՝ առավել ևս: Նկատենք, որ ՔԿՎ պետերի փոփոխությունը ոչ մի տեսանելի արդյունք չի տալիս»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում