Լրագրողների պաշտպանության կոմիտեն ահանզանգել է ադրբեջանական իշխանություններին

Լրագրողների պաշտպանության կոմիտեն  ահանզանգել է ադրբեջանական իշխանություններին

Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել երկրի ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող բռնություններն ու հետապնդումները: 

Կոմիտեն մասնավորապես իր անհանգստությունն է հայտնել` կապված «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակիցներ Սեյմուր Ղազիի և Խադիջա Իսմայիլովայի վերաբերյալ կայացրած որոշումների առնչությամբ: «Մենք համաձայն չենք Ադրբեջանի իշխանությունների այն պնդումների հետ, թե լրագրողներին ձերբակալում են ոչ իրենց մասնագիտական գործունեության համար:

Մենք կոչ ենք անում Իլհամ Ալիևին դադարեցնել ճշնումները քննադատների վրա, ինչպես նաև ազատ արձակել Սեյմուր Ղազիին, Խադիջա Իսմայիլովային և այլ ձերբակալված լրագրողների»,- ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում