Թուրքիայի թշնամությունը խոչընդոտ է ԱՄՆ-ի և Եվրոպայի հարավկովկասյան քաղաքականությանը. թուրքագետ

Թուրքիայի թշնամությունը խոչընդոտ է ԱՄՆ-ի և Եվրոպայի հարավկովկասյան քաղաքականությանը. թուրքագետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարանջատում է Սփյուռքը և Հայաստանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հունվարի 31-ին նշեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Չաքրյանի համոզմամբ՝ դա թուրքերի որդեգրած քաղականությունն է:

«Էրդողանի խոսքով՝ հայկական սփյուռքը հանգիստ չի մնում: Թուրքերը ցեղասպանության հարցում հետևողական գիծ են որդեգրել՝ Սփյուռք – Հայաստան տարանջատում են անում: Եթե ցեղասպանության ճանաչումը համահայկական հարց է, առաջին հերթին Հայաստանի խնդիրն է: Հետո Էրդողանն ասել է, որ իրենք պարտավոր չեն ճանաչել ցեղասպանությունը, եթե իրենց դա պարտադրում են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հակոբ Չաքրյանը:

Թուրքագետի խոսքով՝ ամեն անգամ, երբ ամերիկացի ու եվրոպացի գործիչներ են գալիս Թուրքիա, անպայման նշում են, որ Թուրքիայի թշնամական քաղաքականությունը խոչընդոտ է ԱՄՆ-ի և Եվրոպայի հարավկովկասյան քաղաքականությանը: «Թուրքերը խոչընդոտում են նաև այլ երկրների քաղաքականությունը Սիրիայում: Ցեղասպանության փաստի հետ առերեսվել նրան փորձում են պարտադրել ԱՄՆ-ը և Եվրամիությունը: Սակայն Թուրքիան հետամուտ է լինելու սեփական դիրքորոշմանը »,- նշեց Չաքրյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է չարչրկված իր թեզը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Այն ժամանակին սպառիչ պատասխան էր ստացել հայկական կողմից, բայց դա չի խանգարել Էրդողանին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցերին, կրկին անդրադառնալ թեմային: Թուրքիայի նախագահը նկատել է, թե հայկական սփյուռքն այս հարցում հանգիստ չի մնում և շարունակում է գործողություններ ծավալել: Էրդողանի ձևակերպմամբ՝ «հայկական սփյուռքը շարունակում է ուշադրություն շեղելու աշխատանքը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում