Կատարվածի ողջ պատասխանատվութունը մնում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության խղճին. ՀՀ ՊՆ

Կատարվածի ողջ պատասխանատվութունը մնում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության խղճին. ՀՀ ՊՆ

Անցած գիշեր հակառակորդը կրկին դիմել է ոտնձգության, հատկապես արցախյան հատվածում հակառակորդի դիվերսիոն գործողությունները չոզոքացվել ու կանխարգելվել են: Այս մասին նշում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ: «Կատարվածի ողջ պատասխանատվութունը մնում է ադրբեջանական ռազմաքաղա քական ղեկավարության խղճին»,- գրում է Հովհաննիսյանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին` ժամը 13:00-14:00-ի սահմաններում, դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում