Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումը պետք է դառնա Արևմուտքի առաջնահերթությունը. Բրայզա

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումը պետք է դառնա Արևմուտքի առաջնահերթությունը. Բրայզա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ԵՄ-ի անդամ երկրները, այդ թվում նաև Ֆրանսիան, մեծ ակտիվություն ցուցաբերեն այս հարցի վերաբերյալ:

Այդ մասին Trend-ի հետ զրույցում նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական, Ադրբեջանի նախկին դեսպան Մեթյու Բրայզան:

Նրա կարծիքով, Տրանսատլանտյան համայնքի երկրները պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դարձնեն իրենց առաջնահերթությունը, քննարկեն այդ հարցը Ռուսաստանի հետ և բացատրեն այդ երկրին, եթե նա հետաքրքրված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններով, ապա պետք է նպաստի առաջընթացին և կոնֆլիկտի կարգավորմանը:

Բրայզան նշել է, որ Արևմուտքը ներկա պահին Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ չի կարող իր ուշադրությունը կենտրոնացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա:

Դիվանագետի խոսքերով, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները բավականաչափ քաղաքական աջակցություն չեն ստանում Արևմուտքի, այդ թվում նաև ԱՄՆ-ի կողմից:
Մեկնաբանելով Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման հնարավորությունը Բրայզան անհնարին է համարել նրա մեջ Թուրքիայի և Գերմանիայի ներառումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում