Հայաստանը 2014-ին կատարել է շուրջ 6 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն

Հայաստանը 2014-ին կատարել է շուրջ 6 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն

Հայաստանի արտաքին առևտրում ավելացել է արտահանման մասնաբաժինը, իսկ ներմուծումը նվազել է: 2014 թվականի դեկտեմբերին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից արտահանման ծավալներն ավելացել են 3.1 տոկոսով, իսկ ներմուծմանը կրճատվել է 14.7 տոկոսով: Այս անհավասարակշռությունը հանգեցրել է նրան, որ ընդհանուր ապրանքաշրջանառության ցուցանիշում ևս նկատվել է բացասական միտում, այսինքն մեկ տարում առևտրաշրջանառությունը նվազել է 10.7 տոկոսով, որն էլ պայմանավորված է ներմուծման կրճատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2014 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանից արտահանվել է 1 մլրդ 519.3 մլն դոլարի ապրանք և ներմուծվել` 4 մլրդ 401.6 մլն դոլարի ապրանք: Արդյունքում առևտրաշրջանառության ծավալը կազմել է 5 մլրդ 920.9 մլն դոլար, իսկ առևտրի հաշվեկշիռ ունեցել է բացասական ցուցանիշ` – 2 մլրդ 882.3 մլն դրամ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` դեկտեմբերին Հայաստանից արտահանվել է 135.3 մլն դոլարի ապրանք, ներմուծվել` 391.1 մլն դոլարի: Ընդհանուր ապրանքաշրջանառությունը 2014 թվականի վերջին ամսին կազմել է 526.4 մլն դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում