Մարդասիրական օգնության կարգով մեկ տարում Հայաստան են ներմուծվել 52.6 մլն դոլարի ապրանքներ

Մարդասիրական օգնության կարգով մեկ տարում Հայաստան են ներմուծվել 52.6 մլն դոլարի ապրանքներ

Մարդասիրական օգնության կարգով 2014 թվականին Հայաստան են ներմուծվել 6 հազար 53.2 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 52.6 մլն դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2013 թվականի համեմատ Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալները նվազել են շուրջ 9 տոկոսով:

Ազգային վիճակագրական ծառայություն տվյալներով` ստացված օգնության 44 տոկոսը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, որից ավելի քան 11.2 տոկոսը` Նիդերլանդներին: Հայաստանին տրամադրված օգնության 18.4 տոկոսը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 13.2 տոկոսը՝ Ավստրալիային, 10.8 տոկոսը՝ Չինաստանին:

Մարդասիրական օգնության կարգով ստացված ապրանքների 38.3 տոկոսը կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 16.7 տոկոսը` մանածագործական իրեր, 7.9 տոկոսը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, 8.6 տոկոսը` սարքեր և ապարատներ, 7.5 տոկոսը` տարբեր արդյունաբերական ապրանքներ, իսկ 21 տոկոսը մնացած ապրանքներն են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում