ԵԱՏՄ փորձագիտական ակումբի ներկայացուցիչները խորհուրդ ստեղծելու առաջարկ կներկայացնեն ՀՀ վարչապետին

ԵԱՏՄ փորձագիտական ակումբի ներկայացուցիչները խորհուրդ ստեղծելու առաջարկ կներկայացնեն ՀՀ վարչապետին

Եվրասիական տնտեսական միության փորձագիտական ակումբի ներկայացուցիչներն առաջիկա շաբաթվա ընթացքում ՀՀ վարչապետին կառավարությանն առընթեր գիտափորձագիտական խորհուրդ ստեղծելու առաջարկ են ներկայացնելու: Այս մասին լրագրողների հետ հունվարի 31-ին կայացած հանդիպմանը հայտարարեց քաղաքական վերլուծ աբան Արամ Սաֆարյանը:

«ՀՀ կառավարությանն առընթեր եվրասիական ինտեգրման գիտափորձագիտական խորհուրդը կոչված է լինելու իրականացնել հետևյալ գործառույթները. առաջինը` այդ խորհրդը հնարավորություն է տալու իրականացնել որակյալ վերլուծություններ ԵՏՄ տարածքում ընթացող տնտեսական ու քաղաքական գործընթացների վերաբերյալ, որը կներկայացվի ՀՀ կառավարությանը, երկրորդը` գիտափորձագիտական խորհուրդը հնարավորություն կընձեռի ՀՀ քաղաքացիներին իրազեկելու մաքսային և հարկային նորությունների մասին: Եվ երրորդ ֆունկցիան` Հայաստանի հեղինակավոր փորձագետների և գիտնականների մասնակցությունն է ռուսական, բելառուսական և ղազախական գիտափորձագիտական միջոցառումներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է իրազեկված լինի Եվրասիական տնտեսական միությունում տեղի ունեցող իրադարձություններին: «2014 թվականին մեր փորձագետները և տնտեսագետներն ապացուցել են, որ մեր ներուժը կարող է ոչ միայն փոքրիկ Հայաստանին հետաքրքրող տեղեկատվություն և գի տական մշակումներ կատարել, այլ նաև մասնակցել ԵՏՄ-ում ընթացող բարձր մակարդակի քննարկումներին և գիտական հետազոտություններին»,- ընդգծեց Սաֆարյանը և հավելեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում վերը նշված առաջարկը նամակով ուղարկվելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

2015թվականի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միությանը լիիրավ անդամ: Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին` Մոսկվայում, որին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում