«ՄաքԴոնալդսը» Ռուսաաստանում 6 միլիարդ ռուբլու ներդրոմ կանի

«ՄաքԴոնալդսը» Ռուսաաստանում 6 միլիարդ ռուբլու ներդրոմ կանի

«ՄաքԴոնալդս» ընկերությունը պլանավորում է ընթացիկ տարում 6 միլիարդ ռուբլու ներդրում կատարել Ռուսաստանում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ RiaNovosti-ից, դա այնքան է, որքան ընկերությունը ներդրել էր 2014-ին:

«Այս տարի ևս մեր ներդրումային ծախսերը պահպանվել են նույն մակարդակում, ինչպես անցյալ տարի: Մենք պատրաստվում ենք գումարի մեծ մասը ծախսել նոր խանութներ բացելու, ինչպես նաև հների նորացման վրա»,- հայտնել է Ռուսաստանում և Կենտրոնական Եվրոպայում «ՄաքԴոնալդս» ընկերության նախագահը:

Նա նաև ասել է, որ վատատես չի` հաշվի առնելով ռուսական տնտեսության ներկա իրավիճակը: «Արտադրության ծավալները պակասեցնելու ոչ ցանկություն, ոչ էլ ծրագրեր ունենք»,- ասել է նա:

«ՄաքԴոնալդսը» Ռուսատանում ունի աշխարհում ամենախոշոր ցանցերից մեկը` 75 շրջաններում կան արագ սննդի մոտ 450 կետեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում