Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանը փետրվարին կժամանի Բաքու

Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանը փետրվարին կժամանի Բաքու

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը Ռոբերտ Սեկյուտան կժամանի Բաքու փետրվարի 12-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը:

Ավելի վաղ Սեկյուտն զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի` էներգետիկայի հարցերով խորհրդականի պաշտոնը, ինչպես նաև դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Տոկիայում (2007-2009) և Բեռլինում (2003-2007): Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում