ՊՆ-ում քննարկել են առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, կարգապահության բարձրացման հարցեր

ՊՆ-ում քննարկել են առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, կարգապահության բարձրացման հարցեր

ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունվարի 31-ին անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի խորհրդակցություն: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև պաշտպանության բանակի և բանակային զորամիավորումների հրամկազմը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությունը նվիրված էր հունվար ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների, առաջիկա անելիքների և հատկապես շտկման կարիք ունեցող բացթողումների ու դրանց վերացման ուղիների քննարկմանը: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոն ության ու կարգապահության բարձրացման, հանկարծակի ստուգումների, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, մարտական հերթապահության, գնումների գործընթացի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նոր ուսումնական փուլի մեկնարկին ընդառաջ` նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձ կատարեց նաև դրա շրջանակում անցկացվելիք միջոցառումները պատճաշ կազմակերպելու հարցերին:

Խորհրդակցության ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվեց որ անցած մեկ ամսվա ընթացքում, իբրև նախորդ ամիսների շարունակություն, իրականացվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները:

Հանձնարարականների և հարցադրումների տեսքով անդրադարձ կատարվեց նաև պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակում 2015թ. կատարվելիք աշխատանքներին, որոնց վերաբերյալ առավել ընդգրկուն զեկույց ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում