AM | RU
USD
EUR
RUB

Մենք դեռ Արևմտյան Հայաստան ունենք ազատագրելու, բայց էսօր Արցախ ենք խաղում...

Պարգև Սրբազանին շատ եմ հարգում։ Բայց մի բանում վերստին համոզվեցի. պատահական չի, որ մենք պատերազմի աստված ունեինք, բայց դիվանագիտության՝ ոչ։ Պատահական չի, որ մեր ազգը բանակ սիրում է, որ մենք ուժեղ ենք կռվում, իսկ դիվանագիտության մեջ բոբիկ ենք...

Չէի սպասում, Պարգև Սրբազանի շուրթերից լսել այն նույն հեքիաթը, որ հրամցրել են մեզ՝ երկու պետությունների վերաբերյալ՝ թե մենք ՄԱԿ-ում երկու ձայն ունենանք, կամ նման այլ բաներ։ ՄԱԿ-ում ավելի շատ ձայներ կունենանք, հզոր միասնական հայրենիք ունենալու պարագայում, և Արցախի մի ավել ձայնի դիմաց ունենալ ժողովրդի պառակտու՞մ ... թքած ունեմ ՄԱԿ-ի ու բոլոր քաղաքական ձայների վրա, որոնք դրա գնով պիտի ձեռք բերվեն...

Էն ինչ եղել է էդքան մտհոգիչ չի իմ համար, ինչքան այն՝ թե ինչ կա ու ինչ իրականություն ունենք։ Մեր հասարակությունն առողջ չի, մեր մտավորականությունը՝ մոլորված։ Արցախի անդորր հասկացությունս ո՞րն է։ Էսօր Տավուշում են կրակում, Այգեպար, Չինարի... իմ տունը ո՞րն է... Արցախի ժողովուրդը ո՞րն է... սա ի՞նչ աբսուրդ է... էն որ Ժիրայրենք սխալ են արել ու սխալ են անում դա անխոս... բայց էն որ Ժիրայրի սխալը մեկնաբանվում է Արցածի անդորրը խախտելու, երկու պետությունների հեքիաթի և այլնի սկզբունքով... սա արդեն լուրջ, շատ լուրջ մտահոգվելու առիթ է տալիս... նույն զինվորը, որ կանգնած է Արցախի սահմանին, նույն զինվորը կանգնած է և Տավուշի սահմանին... ու եթե դուք մտահոգ եք զինվորի ամրությամբ, ոչ թե պետք է կառուցեք թեզը Արցախի շուրջ, և ընդգծեք Արցախում կանգնող զինվորի կարևորությունը, այլ չտարբերեք Հայկական սահման պահող և ոչ մի զինվորի։

Արցախի թեմի առաջնորդը Արցախից զատ էլ զավակ չունի՞ հայ ազգում... ինչպե՞ս հասկանանք, որևէ մեկին թույլ չեմ տա մտնել իմ տուն և իմ զավակների անդորրը խեղել...

Ես շատ եմ հարգում Պարգև Սրբազանին, բայց խորապես հիասթափված եմ իր էս խոսքերից... հուսամ, իրեն կփոխանցեն սա... հուսամ, հետագայում առավել զգոն կլինի նման հարցերի շուրջ խոսելիս... Պիտի հիշենք..., պիտի հիշեմ էստեղ Թումանյանին, ով Եղեռից մազապուրծ մեր հայերին, Արևմտյան Հայաստանի Հայերին փրկելու համար, չասեց, ես Արևելյան Հայաստանի գրող եմ, և կապ չունեմ Վանի ու Էրզրումի հայության հետ։ Ո՛Չ, Երիցս ՈՉ։ Նա իրեն ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ էր զգում, և ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾ էր զգում ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ համար... Արցախը բոլոր Հայերի համար է տուն... Ցանկացած Հայ իրավունք ունի և կարող է գալ Հայաստան, Հայաստանի ցանկացած վայր։ Դուք սխալ ուղի եք վերցրել Սրբազան... Դուք սխալ քարոզ եք տանում հայ մտավորականություն... ձեզ խաբել են քաղաքական հեքիաթով... դուք շեղվել եք իրական մեծ նպատակից... Մենք դեռ Արևմտյան Հայաստան ունենք ազատագրելու, բայց էսօր Արցախ ենք խաղում... Դուք խաբված եք՝ ցավո՛ք... Բայց պետք չի հասարակությունն էլ մոլորվի... Եթե ՄԱԿ-ի ձայները պիտի լինեն մեր արտաքին ու ներքին քաղաքականության որոշիչ ֆակտորը, եկեք Հայաստանի Ամեն մարզը հայտարարենք մի պետություն և մարզպետներին ուղարկենք ՄԱԿ... Դուք սխալ ուղի եք վերցրել... մեր հասարակությունը լուրջ խնդիր ունի... ու փաստորեն այդ խնդիրը գալիս է մտավորականությունից...

Մի համեմատություն պիտի բերեմ. մարդու ուղեղի կեղևի բջիջներն ամենազգայունն են թթվածնի նկատմամբ, ամենախոցելին են կենսական տեսանկյունից, և ... չեն վերականգնվում... բայց առանց ուղեղի կեղևի մարդը վեր է ածվում անասունի... չմտածող, անգիտակից, զուրկ անալիտիկ վերլուծական կարողություններից...

Հասարակության մտավորական խավը առավել խոցելի է կենսունակության տեսանկյունից, բայց առանց մտավորականության հասարակությունը վեր է ածվում ամբոխի, խուժանի...
Ցավով եմ արձանագրում... մենք էսօր գործնականում մտավորականություն չունենք... կան մտավորականներ, այո՛, բայց մտավորականություն չունենք...

Եւ արդյունքում ունենք այն ինչ ունենք...

Սթափվեք... մենք սխալ ենք գնում... սխալ ուղով ենք գնում... Սթափվեք... Մեր նպատակը 100 տարվա մեր ազգային ծրագիրը հարյուրամյակը պատվով նշելը չէր... հարյուրամյակը մեր բոլորիս ամոթն է.. ԲՈԼՈՐԻՍ ԱՄՈԹԸ... և առաջին հերթին մեր ավագ սերունդների, որ մեզ են կտակել էս վիճակը... Ու հիմա նույն սխալը շարունակում ենք... Կարդացեք, Կոմիտասի նամակն Արշակ Չոպանյանին, դեռ 1912թվականին գրված... Կարդացեք մեր Եղեռնի զոհ գնացած ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ... Րաֆֆի, Պատկանյան, Նաթալի... նրանք ծրագիր էին տալիս... առնվազն 100 Տարվա պետական, ազգային ծրագիր պիտի ունենանք մենք... իսկ մենք... մենք հարյուրամյակ ենք նշում... մեր ազգային ծրագիրը հարյուրամյակը պատվով նշե՞լն է... Մենք հենց էսօր, հենց հիմա պիտի սթափվենք... Նավավար, նայիր կողմնացույցիդ, նայիր գծագրերդ, նայիր ճարտարապետական քո քարտեզին, նախագծին... Մենք սխալ տեղ ենք գնում... Սխալ ուղիով ենք գնում... Պետք է հեց հիմա ուշքի գալ.. վաղը արդեն ուշ կլինի...

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցության կին գործիչները ստիպված են պայքարել հանուն քաղբանտարկյալների իրավունքների Մանչեսթերի ահաբեկչության հեղինակը ռումբ պատրաստելիս օգտվել է Youtube-ից Ինժեներական ոլորտի ֆորում-ցուցահանդեսը Վանաձոր է բերել 200 մասնակցի Տնտեսագետը դրական է գնահատում կառավարության ծրագրում տեղեկատվական տեխնոլոգիաներին ուղղված շեշտադրումները Հայաստանում մեքենաների առևտրի շրջանառությունն ավելացել է 39,9 տոկոսով Ֆրանսիացի լրագրողը մահացել է Մոսուլում վիրավորվելուց հետո Խիստ վերահսկողության տակ պահել ամառային զորակոչի ամբողջ գործընթացը. Վիգեն Սարգսյան Վիգեն Սարգսյանը կարևորել է զորակոչի ընթացքում կոռուպիոն երևույթների բացառումը Հալեպում շուկայի ուղղությամբ կրակահերթի հետևանքով 20 մարդ է վիրավորվել Միասնական քննությունները Հայաստանում անցել են բավականին հարթ և խաղաղ պայմաններում Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 21.6 միլիոն դոլարի վարկի տրամադրումը Ապրիլյան պատերազմի հերոս Արթուր Գեւորգյանը կդառնար 20 տարեկան Երեք մլն զբոսաշրջիկ Հայաստան բերելով կարելի է 1,8 մլրդ դոլարի ՀՆԱ-ի աճ ապահովել. տնտեսագետ Ադրբեջանում ավելի քան 100 տուն ջրի տակ է անցել Տնտեսական ակտիվության հինգ տոկոս աճն այս պահին համարում եմ իրատեսական. տնտեսագետ Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 73-ի Անընթեռնելի դարձրած համարանիշներով ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն 200 հազար դրամի չափով Մեքքայում ահաբեկչական փորձ է կանխվել Ռուսաստանից Ադրբեջան է հասել զինտեխնիկայի նոր խմբաքանակ Ադրբեջանը հրադադարը խախտել է 400 անգամ և կատարել դիվերսիայի ձախողված փորձ. շաբաթը սահմանագծում ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը որակապես նոր պայմաններ կստեղծի երկկողմ կապերի համար Վթարից տուժած զինծառայողներից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում Բելգիացի սենատորն Արցախում ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում Ավտովթարի պատճառով 14 տուժած զինծառայողներից մեկն ստացել է կրծքավանդակի ողերի կոտրվածք, նրան տեղափոխում են Երևան. Կամավոր Խաչատրյան Գեղարքունիքում ՊՆ պետհամարանիշով ավտոմեքենա է կողաշրջվել. 14 զիծառայող է տուժել, որոնցից 7-ի վիճակը ծանր է Հայաստանի և ՄԹ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ Երևանի Ազատության հրապարակում Ռուբեն Գեւորգյանցի հարազատների կոչը. Ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին «Փաստ». Պատգամավոր. Գյուղացին կարկուտի պատճառով բերքը կորցնում է, որպես փոխհատուցում փտած սոխի սերմ են տալիս «Առավոտ». Բնապահպանները դժգոհ են Սևանա լճից տարեկան 270 միլիոն խմ ջուր բաց թողնելու կառավարության որոշումից «168 ժամ». Ինչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար «Հայկական Ժամանակ». Արցախը հյուրերի պակաս չունի «Հրապարակ» . Եղվարդում Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների կողմից կառուցվող եկեղեցին պատրաստ է «Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի սիրտը չի կտրվում ԱԺ-ից. նա իր աշխատասենյա­կը դեռ չի հանձնել «Հրապարակ». Մեծ, ճոխ հարսանիք է սպասվում. քավորը Բակո Սահակյանն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Քննարկվել է Արթիկում շենքի քարաթափման արդյունքում բնակիչներին որոշակի ֆինանսական աջակցություն հատկացվելու հարցը Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքի քննարկման արդյունքում զորակոչիկը ստացել է տարկետում ՀՀ առողջապահության նախարարությունը որդեգրել է ֆինանսական միջազգային համակարգի անցնելու քաղաքականություն Մխիթարյանի համար մրցաշրջանի ամենահիշարժան պահը ԵԼ գավաթը նվաճելն է. ֆուտբոլիստը պատասխանել է երկրպագուների հարցերին Հայաստանը մեծապես կարևորում է Ինդոնեզիայի դերը Հարավարևելյան Ասիայում. Նախագահ Սարգսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan