AM | RU
USD
EUR
RUB

Հնձում ենք այն՝ ինչ ցանում ենք։ Իսկ թե ինչ ենք ցանում՝ դարձել է ձայն բարբառո յանապատի

 
 

Մտերիմներիցս, ընկերներիցս գրում-հարցնում են. «տեսնում ե՞ս ինչ է կատարվում Հայաստանում...»

Հիմնականում լռում եմ, որովհետև ասելիքս մինչև այդ էի ասում։

Բայց այնուամենայնիվ, մի քանի բառ գրեմ.

Ինչի՞ եք զարմանում։ Դպրոցում ֆիզիկա անցել ե՞ք։ Չգիտե՞ք, որ կոնդենսատորի թիթեղները երկար լիցքավորելուց, գալիս է մի պահ, երբ լարումն հասնում է այնպիսի մակարդակի, որ տեղի է ունենում էլեկտրական պարպում... տրամաբանական ու օրինաչափ երևույթ է...

Հնձում ենք այն՝ ինչ ցանում ենք։

Իսկ թե ինչ ենք ցանում՝ դարձել է ձայն բարբառո յանապատի՝ ասողին լսող չկա...

Երբ որ մի կողմից ցանում ես մաղձ, ատելություն, թշնամանք, նողկանք.... ու չես տալիս ոչ մի լուսավորի օրինակ, չես աճեցնում ոչ մի մտավորականի կերպար, չես աճեցնում, ոչ մի մշակույթի գործիչ, չես ստեղծում մասսայական բարու մթնոլորտ, բնական է հասարակության լայն շերտերի փսիխոզ է սկսվում։

Իսկ մյուս կողմից՝ հոգեբանական պաթոլոգիկ ռեակցիա է համապատասխան մարդկանց մոտ, ովքեր մյուս ծայրահեղության մեջ են՝ ու բացասման սկզբունքով, ամեն առկա խնդիր կամ չեն նկատում, կամ թողնում են հետոյի՝ համարելով ժամանակավրեպ, կամ ներկայումս երկրորդական։ Արդյունքը…` երկարատև բևեռացում և կոնդենսատորի թիթեղների միջև լարման կուկատում, մինչև կլինի պարպում... Իսկ հիմա մնում է վայելել այդ պարպումը, որքան էլ որ կատաստրոֆիկ կհնչի միտքս։

Բայց ցավով պիտի նշեմ, որ սա դեռ ծաղիկներն են՝ բոլոր էն ցանածների, ինչ էս քսան տարիներին աճեցվում էր՝ մեղմորեն, անվրդով...

Կույր պիտի լինել՝ չտեսնելու ու չհասկանալու, որ քաղաքական դաշտում պարպումը դա առաջին ծաղիկներն են, քանի որ դա ամենաթույլ համակարգն է, որն ի վիճակի չէ դիմանալ լարման ավելի բարձր արժեքների և առաջիններից է հասնում էլեկտրկան պարպման շեմին.... իսկ հասարակության ավելի լայն շերտերի մոտ բևեռացումը դեռ շարունակվում է և դրանց պարպումն ավելի կատասրտրոֆիկ հետևանքներ կունենա, եթե հիմիկվանից միջոցներ չձեռնարկվեն։

Եթե էսպես շարունակվի, մենք ականատես կլինենք սոցիալական բևեռացման արդյունքում հասարակական ուժեղ էլեկտրական պարպման՝ երբ ծայրահեղ աղքատների քանակական ցուցանիշը կդառնա բավարար հակակշիռ ծայրահեղ հարուստների կուտակած ֆինանսական ռեսուրսներին, ու որքան մոնոպոլիզացվի հարստության կուտակումն այդքան ավելի արագ կհասնենք այդ շեմքին՝ էներգիայի պահպանման օրենքին համապատասխան (չնայած շատերը երևի էդ էներգիայի պահպանման օրենքն էլ չեն հիշում դպրոցից, էլ չասեմ Նյուտոնի երրորդ՝ ազդեցությունն հավասար է հակազդեցության մասին օրենքի մասին։): Շարժվելով իներցիայով՝ մոռանում ենք, որ մաթեմատիկական ճոճանակը ունի որոշակի տատանման մաքսիմալ հեռավորություն, որին հասնելուց հետո՝ ուզած- չուզած ետ է գալիս... և էսօրվա չշտկված սխալների համար վաղը ձեր սերունդները պիտի պատասխան տան... ինչպես երեկվա շատ հարուստների ժառանգներ այսօր կարող են ծայրահեղ աղքատ լինել և հակառակը։ Կյանքն էլ մաթեմատիկական ճոճանակ է հիշեցնում ընկերներ, չմոռանաք կյանքի պարբերականության ցիկլայնության օրինաչափությունը՝... սինուսոյիդալ օրինաչափությունը...

Բայց սոցիալական-ֆինանսական պարպումը չէ ամենասարսափելին, որ սպառնում է մեր իրականությանը։

Կա ավելի մեծ վտանգ, որն ազգային հողի վրա է լարվում և վայ էն օրը՝ երբ դա կհասնի լարման այդ շեմքին, որից հետո տեղի կունենա պարպումը...

Չգիտեմ, որքանով կարողացա հասկացնել ասելիքս... որովհետև էս ամենն հասկացողներն առանց այդ էլ հասկանում էին... ու արդեն քանի տարիներ տարբեր մեթոդներով դա էին բացատրում... իսկ չհասկացողները՝ ինչպես միշտ այդպես էլ երևի սրանից հետո պիտի շարունակեն քթից առաջ չտեսնելու անհեռատես մոտեցումները (որոնք հաճախ ներկուսակցական շրջանակներից դուրս չեն գալիս),... և մի քանի տարի անց, երբ կկանգնեն փաստի առաջ, կհարցնեն՝ տեսնո՞ւմ ես ինչ է կատարվում մեր երկրում...

Տեսնում եմ, բայց պետք է սովորել մի քանի քայլ առաջ տեսնել, և պրիմիտիվ ֆիզիկական տեսակ չլինել, որ գնահատում է դիրքն ու շարժման տեսակը ելնելով տվյալ պահին մաթեմատիկական կետի տարածական կոորդինատներից։ Դպրոցական տարիներին սովորած տարրական գիտելիքներն էլ թույլ պիտի տան, մաթեմատիկական ֆունկցիա, հետագիծ, մեխանիկական շարժման պարզագույն օրինաչափությունների և այլ ավելի բարդ մեխանիզմների համադրմամբ ոչ միայն կանխատեսել գլխներիս գալիքը, այլ նաև կանխել անցանկալին։ Հուսամ՝ դեռ բացարձակ չի սպառվել մեր ազգային մտավորական էլիտան, և թեկուզ և չունենք մտավորականություն, բայց գոնե առանձին անհատ մտավորականների գերլարման ճիգերով հնարավոր կլինի կանխել վաղվա արհավիրքները...

Աստված մեզ օգնական…

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով «Ժամանակ». Ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների «Ժողովուրդ». Նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է քրեական գործով հետախուզվողին «Հրապարակ». Շիրակում Նազելի Բաղդասարյանը ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետը «Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը ԿԳ նախարարությունը հայտնել է դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը «Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում մարդասիրության խնդիրներին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց լեռնանցքը «Ժամանակ». Ռևերանսներ գործող իշխանությանը «Հրապարակ». Ոչ թե երեք փոխվարչապետ, այլ՝ մեկը, ոչ թե 18 նախարարությունն, այլ՝ 11-ը «Ժամանակ». Ծառուկյանը տևական ժամանակ է չի վճարում BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարը «Իրատես». Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan