ՀՀ նախագահը պարգևատրեց Հանրապետական կուսակցության մինի ֆուտբոլ մրցաշարի հաղթողներին





ՀՀ նախագահը պարգևատրեց Հանրապետական կուսակցության մինի ֆուտբոլ մրցաշարի հաղթողներին





Հայաստանի Հանրապետության նախագահ , Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրեց Հանրապետական կուսակցության մարզական խաղերի մինի ֆուտբոլի մրցաշարի հաղթողներին: Եզրափակիչ խաղում մրցում էին Արմավիր քաղաքի և Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմերը: Մալաթիայի թիմը առավելության հասավ խոշոր ` 4-0 հաշվով: Երրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց Աջափնյակի թիմը: ՀՀ Նախագահը ներկա գտնվեց եզրափակիչ խաղին, իսկ հանդիպման ավարտից հետո անձամբ պարգևատրեց հաղթողներին և հաղթողի գավաթը շնորհեց Մալաթիա-Սեբաստիայի թիմի ավագին:


Պարգևատրման պաշտոնական արարողությանը ներկա էին նաև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը , Հերմինե Նաղդալյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ կուսակցական այրեր:


Այս տարի 12-րդ անգամ անցկացվել են Հանրապետական կուսակցության մարզախաղերը: Մինի ֆուտբոլի առաջնությանը մասնակցել են 16 տարածքային թիմերը: Մինչ այս անցկացվել է շախմատի, սեղանի մինի առաջնությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում