Գ. Ծառուկյանն արագությունը գերազանցել է, և Սերժ Սարգսյանի գայիշնիկները տուգանել նրան. Լևոն Բարսեղյան (տեսանյութ)

Գ. Ծառուկյանն արագությունը գերազանցել է, և Սերժ Սարգսյանի գայիշնիկները տուգանել նրան. Լևոն Բարսեղյան (տեսանյութ)

«Գագիկ Ծառուկյանն արագությունը գերազանցել է, և Սերժ Սարգսյանի գայիշնիկները տուգանեցին, տալոնը ծակեցին, ասացին՝ դանդաղ քշի եղբայր, աջ կընդունես և համեստ կքշես, թե լավ չի լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների միության նախագահ Լևոն Բարսեղյանը:

Անդրադառնալով  գործարար Սամվել Կարապետյանի միջնորդությամբ  Սարգսյան-Ծառուկյան  հանդիպմանը,  Լևոն Բարսեղյանը նկատեց, թե դրսի մարդիկ, թերևս,  խնդրել են, որ գույքային վերաբաշխումներ չլինեն:

«Հնարավոր է՝ սխալվում եմ, բայց կարծում եմ՝ խնդրել են այն պայմանով, որ Ծառուկյանն այլևս ագրեսիվ դիրք չդրսևորի: Հանուն արդարության պետք է ասեմ, որ կռիվը սկսել էր Սերժ Սարգսյանը, երբ որոշեց երիտասարդ ՀՀԿ-ականներին հարձակման տանել Ծառուկյանի դեմ և նման լուրջ հայտարարություներ անել չարաշահումների մասին»,-շեշտեց նա` նկատելով, որ ԲՀԿ-ն իր գործունեությունը կշարունակի՝ անկախ ամեն ինչից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում