Կենտրոնական բանկը արդյունաբերության ճյուղում նվազում է կանխատեսել

Կենտրոնական բանկը արդյունաբերության ճյուղում նվազում է կանխատեսել

Կենտրոնական բանկը Հայաստանի արդյունաբերության ճյուղի վերաբերյալ կանխատեսումները վերանայել է փոքր-ինչ նվազման ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հիմնականում նվազեցվել է հանքարդյունաբերության և մետաղագործության ոլորտներում ակնկալվող աճի տեմպը՝ պայմանավորված համաշխարհային շուկաներում գունավոր մետաղների գների նվազման միտումով:

Նվազման ուղղությամբ են վերանայվել նաև շինանյութերի, խմիչքի արտադրության և սննդի վերամշակման աճի տեմպերը՝ պայմանավորված համապատասխանաբար շինարարության ճյուղի և արտաքին ու ներքին պահանջարկի կրճատմամբ:

Կենտրոնական բանկի կանխատեսումներով` 2015 թվականին սպասվում է ավելացված արժեքի 1.0-1.6 տոկոս աճ: Չնայած դրան` սպասվում է, որ 2015 թվականին Թեղուտի հանքավայրի շահագործումը և արտահանման նոր շուկաների բացահայտումը էապես կնպաստեն սպասվող չափավոր աճին:

Արդյունքում, առաջիկա 3 տարիներին արդյունաբերության աճը կարագանա և կկայունանա 4.1-4.6 տոկոսի շուրջ, որին հիմնականում կնպաստեն մի շարք ներդրումային ծրագրերի իրականացումը և փոխարժեքի արժեզրկմամբ պայմանավորված` արդյունաբերության արտահանելի ենթաճյուղերում շահութաբերության բարելավումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում