Փոխարժեքի փոփոխությունների պատճառով կառավարությունն ավելացրեց ԱՄՀ- ին պարտքի մարման գումարը

Փոխարժեքի փոփոխությունների պատճառով կառավարությունն ավելացրեց ԱՄՀ- ին պարտքի մարման գումարը

Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերի վերադարձման շրջանակներում Հայաստանը եւս 450 մլն դրամ կվճարի` պայմանավորված փոխարժեքի փոփոխություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Ավելի վաղ պարտքերի վճարումների վերջին տրանշը Stand-By ծրագրով պետք է կազմեր 3,12 մլն դոլար: Այդ պարտքը մարելու համար նախատեսված էր 1,89 մլրդ դրամ՝ ելնելով 2014-ի նոյեմբերի 3-ին SDR -ի դոլարի 605,6 դրամ փոխարժեքից (1SDR = 1,473USD եւ 1USD = 411,21AMD):

Ելնելով նրանից, որ 2015 թվականի հունվարի 29-ին SDR-ի նկատմամբ դրամի փոխարժեքը նվազել է մինչեւ 671,38-ի (դրամի արժեզրկման պատճառով), կառավարությունը պարտքային տրանշն ավելացրեց 450 մլն դրամով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում