«Իրատես de facto». Ախոյան. «Բազմիցս զգուշացրել էի` եթե կուսակցությունը փոխի իր քաղաքական վեկտորը, չեմ մնա»

«Իրատես de facto». Ախոյան. «Բազմիցս զգուշացրել էի` եթե կուսակցությունը փոխի իր քաղաքական վեկտորը, չեմ մնա»

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է ԲՀԿ-ն լքած պատգամավոր Արագած Ախոյանը:

-Մինչև վերջերս Դուք հիացած էիք ԲՀԿ-ի ծրագրերով և մասնակից էիք դրանց։ Ի՞նչ պատահեց, որ միանգամից կտրուկ որոշում կայացրիք՝ դուրս գալ կուսակցությունից։

-Եթե Դուք հետևած լինեիք իմ գործունեությանը, ապա, համոզված եմ, որ ԲՀԿ-ից իմ դուրս գալու որոշումը չէիք որակի որպես կտրուկ քայլ։ Նշեմ նաև, որ «Արևմտահայոց ազգային համագումար» կառույցի խորհրդի անդամ եմ և լիազոր ներկայացուցիչը ՀՀ-ում, ինչպես ասում են, լուրջ «արած-դրած ունեմ» այդ հարաբերություններում։ Այսքանը` որպես լեյտմոտիվ։ Ինչ վերաբերում է կոնկրետ Ձեր հարցին, ապա պետք է ասեմ, որ ցանկացած կուսակցության ներսում, ցանկացած ոք ունի իր տեղն ու դիրքը։ Բազմիցս զգուշացրել էի, որ եթե կուսակցությունը փոխի իր քաղաքական վեկտորը, կուսակցության ներսում չեմ մնա։ Այնպես որ, իմ այս քայլը ոչ մեկի համար անակնկալ չէր և մեկ օրվա որոշում չէր։

-Լավ, ընդունենք մեկ օրվա որոշում չէր, բայց նկատենք նաև, որ քաղաքական վեկտորի փոփոխություն տեղի չունեցավ, քանի որ 2013-ից սկսած ԲՀԿ-ի գործողությունները փակ և բաց ենթատեքստով ենթադրում էին իշխանափոխություն։ Այս վերջին օրերին ընդամենը փոխվեց այն, որ իշխանությունը, ավելի ստույգ, ՀՀ նախագահը իրերը կոչեցին իրենց անուններով։

-Ո՛չ։ Վերջին օրերին ԲՀԿ-ն ինչ-որ գործողությունների մասին էր ակնարկում, որի մեջ ես լինել չեմ կարող։ Քաղաքականություն է, շատ մարդիկ շատ բան կասեն։ Գիտե՞ք, ուզում եմ վերադառնալ Ձեր առաջին հարցին և հիշեցնել, թե մենք երբ ենք դարձել ԲՀԿ անդամ։ Երբ երկրի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր` 2006-ին։ Մենք չենք միացել երկրում ցնցումներ մտցնելու նպատակի շուրջ։ Իհարկե, շատ բաներ կան, որ փոփոխության անհրաժեշտություն ունեն, կան որոշ բարքեր, վարքագծեր, որոնք անտանելի են` մենք դա տեսնում ենք, սակայն դա չի նշանակում, որ ժողովրդին պետք է տանել իշխանափոխության։ Ես դրա մեջ լինել չեմ կարող։ Կարող եմ լինել այն խմբում, որտեղ ասում են. «Եղբայր, դու սիրիր քո հողն ու ջուրը և քո վարքագծով մի արա այնպես, որ մարդը թողնի հեռանա»։ Սրան զուգահեռ չմոռանանք, որ նույն իշխանությունը բաղկացած է մեզ նման հասարակությունից։ Ի՞նչ է, իշխանությունը, դիցուք, մարզպետին ասում է` գնա, ինչ ուզում ես արա՞: Իհարկե, ոչ, չի կարող նման բան լինել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում