«Հայկական Ժամանակ». Ավետիսյանների հարազատները սպասում են գլխավոր դատախազի պատասխանին

«Հայկական Ժամանակ». Ավետիսյանների հարազատները սպասում են գլխավոր դատախազի պատասխանին

Երեկ լրացավ այն օրը, որ Ավետիսյանների հարազատները ներկայացրել էին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ Գյումրի ներկայանալու ու Ավետիսյանների ընտանիքի սպանության վերաբերյալ որոշ մանրամասներ ու բացատրություններ տալու համար:

Ավետիսյանների ընտանիքի մոր՝ Հասմիկ Ավետիսյանի քրոջ ամուսնուց՝ Գոռից, «Հայկական Ժամանակ»-ը հետաքրքրվել է, թե ի՞նչ է սպասվում այսօր, ինչին նա արձագանքել է. «Մեր կողմից ոչ մի բան չի սպասվում, մենք արդեն մեր դիմումը ներկայացրել ենք դատախազին, որ գնանք ու հանդիպենք: Դեռ տեղյակ չեմ՝ պատասխան կա թե՞ չէ»:

Թերթի ճշտող հարցին, թե այսինքն՝ այսօր որևէ ակցիա, ցույց չի՞ սպասվում, Գոռը արձագանքել է. «Չէ, ցույցեր չէ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում