«Ժողովուրդ». Ուրիխանյանը մտադիր է հրաժարվել ԲՀԿ մամլո խոսնակի պաշտոնից

«Ժողովուրդ». Ուրիխանյանը մտադիր է հրաժարվել ԲՀԿ մամլո խոսնակի պաշտոնից

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մտադիր է հրաժարվել մամլո խոսնակի իր պաշտոնից: Թերթի տեղեկություններով՝ Տիգրան Ուրիխանյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել: Նա մյուս ԲՀԿ-ականների պես այս օրերին քննարկում է իր հետագա անելիքները կուսակցությունում փորձում կողմնորոշվել՝ շարունակել մնալ ԲՀԿ-ում և կուսակցությունում գործունեություն ծավալել, թե այլ տարբերակ ընտրել:

Այս օրերին ԲՀԿ-ական պատգամավորները հանդիպում են միմյանց հետ և փորձում հասկանալ, թե ի վերջո, ինչպիսին է լինելու իրենց կուսակցության դերակատարությունը քաղաքական դաշտում, որպեսզի յուրաքանչյուրը իր հերթին կողմնորոշվի՝ ինչպես վարվել:

Թերթին երեկ չի հաջողվել այս առիթով ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից մեկնաբանություն ստանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում