ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգը դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած 43-րդ նահանգը: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:

Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը 51 կողմ և 17 դեմ ձայներով վավերացրել է Հայոց ցեղասպանությունը ճա նաչող բանաձևը:

Փաստաթուղթը պարունակում է կոչ` արդար լուծում տալու Հայոց ցեղասպանության հարցին, այն դատապարտում է ժխտումը և խրախուսում է Հարավային Դոկոտայի դպրոցներում Ցեղասպանության մասին դասավանդումը: Ընդունված բանաձևերում կան նաև հիշատակումներ հույների և ասորիների ցեղասպանությունների մասին:

Փաստաթուղթը 2015-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի տարի և պարունակում է կոչ`ուղղված ԱՄՆ Կոնգրեսին և նախագահ Օբամային` պաշտոնապես ճանաչելու Ցեղասպանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում