ՀՅԴ-ն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հետաքրքիր առաջարկներ է ստացել Հրանտ Բագրատյանից

ՀՅԴ-ն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հետաքրքիր առաջարկներ է ստացել Հրանտ Բագրատյանից

ՀՅԴ-ն սպասում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ կապված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ընդունելի լինելու հետ:Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք սպասում ենք Նախագահի հայտարարությանը, որից հետո այդ հայեցակարգը կգնա սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որտեղ կաշխատեն նախագծի վրա, ինչից հետո այն կմտնի Ազգային ժողով, և մենք լայն հանրության առաջ կքննարկենք այն հանրաքվեի դնել-չդնելու հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռուստամյանը:

Նա նաև ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրենց ներկայացրած առաջարկները կարող են համալրվել նոր առաջարկներով, քանի որ իրենք խորհրդարանական քաղաքական ուժերից հետաքրքիր առաջարկներ են ստացել, որոնք քննարկման փուլում են: «Մենք մեր առաջարկների փաթեթը բաժանել ենք բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին: Եվ ստացել ենք բավականին հետաքրքիր առաջարկներ: Մասնավորապես, շատ հետաքրքիր առաջարկներ ենք ստացել Հրանտ Բագրատյանից, որոնք հիմա ակտիվորեն քննարկում ենք»,– նշեց Ռուստամյանը:

Նա ընդգծեց, որ որոշ օգտակար գաղափարներ անպայման ընդգրկվելու են սահմանադրական բարեփոխումների  վերաբերյալ իրենց առաջարկների փաթեթում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում