Ջուդի Չուն Կոնգրեսի ամբիոնից հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին

Ջուդի Չուն Կոնգրեսի ամբիոնից հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին

 Ջուդի Չուն Կոնգրեսի ամբիոնից հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն Ներկայացուցիչների պալատի բարձր հարթակից դատապարտել է Ադրբեջանի շարունակական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ և Արցախի ժողովրդի ազատությանն ուղղված կոչ արել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով  «Ասպարեզ» պարբերականըˋ փետրվարի 26-ին ամերիկացի օրենսդիրն ազդեցիկ ելույթով է հանդես եկել և ոգեկոչել Սումգայիթում, Բաքվում և Կիրավոբադում Ադրբեջանի կողմից իրականացված հայկական ջարդերի զոհերի հիշատակը: «Խորհրդային միության փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատագրմանը և ինքնորոշմանն ուղղված խաղաղ շարժմանը հետևեցին կանխամտացված և կառավարության կողմից հովանավորված հարձակումները: Դրան հաջորդող երկու տարիներին Արցախի բնակչությունը պարբերաբար ենթարկվեց դաժան և ռասայական ջարդերի, որոնք մռ այլ հիշեցումը եղան Հայոց ցեղասպանության օրերի: Հարյուրավորները սպանվեցին, հազարավորները տեղահանվեցին, իսկ հայկական համայնքըˋ թե´ Արցախում, թե´  Սփյուռքում, շարունակում է կրել Սումգայիթի, Կիրավաբադի և Բաքվի դաժան հարձակումների սպիները»,– նշել է կոնգրեսականը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը ողջունել է կոնգրեսական Չուի այս քայլը և արժևորել նրա ջանքերը իրազեկելու իր կոլեգաներին Բաքվի շարունակական ագրեսիայի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում