ԼՂՀ ԱԺ նախագահը կարևորել է մտավորականության եւ երիտասարդության հետ արդյունավետ երկխոսությունը

ԼՂՀ ԱԺ նախագահը կարևորել է մտավորականության եւ երիտասարդության հետ արդյունավետ երկխոսությունը

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 27-ին Արցախի պետական համալսարանում հանդիպել է պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների հետ: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորել է գիտակրթական գլխավոր հաստատության և բարձրագույն իշխանության ներկայացուցիչների պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը:

Անդրադառնալով 1988 թվականի փետրվարյան իրադարձությունների պատմական նշանակությանը՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի անկախ պետականության՝ որպես արցախյան շարժման առաջադրած նպատակների իրականացման հիմնական միջոցի իրողությունը: Խորհրդարանի ղեկավարն երկրի ապագայի հետ կապված հրատապ հարցերի լուծման գործում կարևորել է մտավորականության եւ երիտասարդության հետ արդյունավետ երկխոսության հարթակների ձևավորումը:

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է դասախոսների և ուսանողների հարցերին, լրացուցիչ պարզաբանումներ տվել խորհրդարանի գործունեության, կրթական համակարգի ճիշտ ծրագրավորման, տարածաշրջանային գործընթացներում Արցախի դերակատարության ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների հետ կապված խնդիրների առնչությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում