ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակի կազմալուծման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակի կազմալուծման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակի կազմալուծման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացրին ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակից:

«Համացանցում և այլ տպագիր լրատվամիջոցներում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կողմից վերջին օրերին կուսակցության մարզային կառույցը կազմաքանդելու հետ կապված տեղեկատվության առնչությամբ գրասենյակը հայտնում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կառույցը լուծարվել է 2012թ. սկզբին` կապված սպասվող խորհրդարանական ընտրություններին ըստ ընտրատարածքների նախապատրաստվելու հրամայականի հետ: Մարտուն Գրիգորյանին այդ ժամանակ վստահվել է ԲՀԿ թիվ 34 ընտրատարածքային խորհրդի ղեկավարումը: Խորհրդի գրասենյակն այսօր էլ բնականո ն հունով իրականացնում է իր գործառույթները: Այս օրերին` երեք տարի անց չեղած կառույցի կազմաքանդումը Մարտուն Գրիգորյանին վերագրելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական շառլատանություն: Բացարձակ անհիմն մերկապարանոց այս տեղեկատվությունը ըստ մեզ, ճանապարհ անցած մարդկանց միջև անհաշտություն, կասկածամտություն սերմանելու  ԲՀԿ-ի ղեկավարության և պատգամավոր Մարտուն Գրիգորյանի` տարիների ընթացքում ձևավորված գործնական և միևնույն ժամանակ ջերմ մարդկային հարաբերությունները ստվերելու անբարո նպատակ է հետապնդում»,-նշում են գրասենյակից:

Մարտուն Գրիգորյանի գրասենյակը հորդորում է լրատվամիջոցներին պատգամավորի փոխարեն չպատասխանել ենթադրյալ հարցերին չտրվել երևակայությանը և բոլոր հարցերի պատասխաններին սպասել առաջիկայում իր կայքէջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում