ԱԺ-ում քննարկել են Ցեղասպանության տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

ԱԺ-ում  քննարկել են Ցեղասպանության տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

ՀՀ ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճում փետրվարի 27-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ հ ասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զեկույցով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների գլխավոր համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:Նա խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նպատակները, խնդիրներն ու առաջիկա անելիքները, Հայաստանում եւ արտերկրում անցկացվելիք միջոցառումների ժամանակացույցն ու ծրագիրը, դրանց իրականացման գործում խորհրդարանականների մասնակցությանը վերաբերող հարցեր:

ԱԺ պատգամավորները մտքերի փոխանակության ընթացքում ներկայացրել են առաջարկներ եւ բազմաթիվ հարցերի վերաբերյալ ստացել պատասխաններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում