Հայերից բռնագրավված ունեցվածքով են նաև դրվել ներկայիս Թուրքիայի տնտեսության հիմքերը. ամերիկացի պրոֆեսոր

Հայերից բռնագրավված ունեցվածքով են նաև դրվել ներկայիս Թուրքիայի տնտեսության հիմքերը. ամերիկացի պրոֆեսոր

ԱՄՆ Ֆրեզնո վարչական շրջանի Satellite ուսանողական միությունում Հայոց ցեղասպանության ուսումնասիրման կարևորության և արդիականության մասին դասախոսություն է կարդացել Հարվարդի համալսարանի շրջանավարտ, պրոֆեսոր Սերխիո Լա Պորտանˋ ամփոփելով հայագիտության դասընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչել ով The Collegian կայքը, պրոֆեսորն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է Ցեղասպանություննը ազդել այսօրվա համաշխարհային քաղաքակրթության վրա: «100 տարի անց մարդկության դեմ իրականացված այս հանցագործությունը, այս ցեղասպանությունը, շարունակում է չճանաչված մնալ Թուրքիայի Հանրապետության կողմից: Դրա պատմական իրողությունը պարբերաբար կասկածի տակ է առնվումˋ այդ կերպ ոչ միայն վիրավորելով միլիոնավոր մարդկանց հիշատակը, այլև ուրացվում է պատմական արդարությունը և նրանց մարդկային արժանապատվությունը»,- նշել է դասախոսը:

Նա զուգահեռներ է տարել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև` ընդգծելով, որ հայերի զանգվածային բնաջնջման համար հատուկ կազմակերպություն է գործել, որը օրենքներ է մշակել և գործի դրել` լիազորելով հայերի տեղահանությունները և նրանց ունեցվածքի բռնագրավումը: Լա Պորտայի գնահատմամբˋ այս ամենի հիման վրա ստեղծվել է ժամանակակից Թուրքիայի տնտեսական հիմքերի մի մասը:

«Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է: Կարևոր է հիշել, որ նրանք պարզապես չեն անհետացել, պարզապես չեն մահացել: Նրանք սպանվել են գործակալի կողմից, որը երիտթուրքական Օսմանյան Թուրքիայի ռեժիմն էր»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում