Դամասկոսի մերձակայքում պայթյունից տասնյակից ավելի զոհեր են գրանցվել

Դամասկոսի մերձակայքում պայթյունից տասնյակից ավելի զոհեր են գրանցվել

Դամասկոսի մերձակայքում գտնվող Դամիր գյուղաքաղաքում ականապատ մեքենա է պայթել՝ պատճառելով մարդկային և նյութական վնասներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, ականապատ մեքենան պայթել է Բիլալ մզկիթի առ ջև: Զոհերի թիվը հասել է 12-ի:

Աղբյուրի տեղեկացմամբ` քրդական ուժերը վերահսկողություն են հաստատել Ղամիշլի քաղաքի մերձակայքում գտնվող մի քանի գյուղերի վրա: Ազատագրվել են Սադիդիա ալ Արաբ, Սադիդիա ալ Քուրդ և Մաշհադա գյուղերը, որոնք գտնվում են Թել Համիս գյուղաքաղաքի հարավ-արևելյան հատվածում:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը փետրվարի 27-ին վերահսկողություն է հաստատել Սուեյդա մարզի Մալահ գյուղաքաղաքի արևելքում գտնվող Թել Մաջդաա կոչվող տեղանքի վրա: Տեղի ունեցած բախումները լուրջ վնասներ են հասցրել ահաբեկիչներին, նրանց շարքերում արձանագրվել են սպանվածներ և վիրավորներ:

ՄԱԿ-ի տվյալներով ` սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում