Ֆրանսիայի Սենատի պատգամավորներն այցելել են Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցի

Ֆրանսիայի Սենատի պատգամավորներն այցելել են Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցի

Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանս-սիրիական հանձնաժողովի նախագահ Ժան-Պիեռ Ֆալկաոն ու Սենատի անդամ, Լավալի քաղաքապետ Ֆրանսուա Պիլեոլուսն այցելել են Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով The Armenian weekly-ն, հոգեւորականը ֆրանսիացի հյուրերին ներկայացրել է Հալեպում եւ Դամասկոսում ապրող հայերի վիճակը: Եպիսկոպոս Նալբանդյանն ընդգծել է, որ հայերը Սիրիայում խորn արմատներ ունեն եւ նրանք սիրիական հասարակության անբաժան մասնիկn են:

Նալբանդյանը շեշտել է, որ Թուրքիան կարեւոր դերակատարություն ունի սիրիական ճգնաժամում: «Թուրքիան բացել է սահմանները օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների համար որոնք հարձակումներ են գործել աշխարհի բազմաթիվ երկրների քաղաքներում, ինչպես, օրինակ, Քեսաբում, որտեղ տեղի ունեցող իրադարձությունները հիշեցրել են 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում կատարված Ցեղասպանությունը: Բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվել Դամասկոսում ահաբեկիչների հրթիռներից»,- ասել է նա:

Սենատոր Ֆալկաոն ընդգծել է, որ պատվիրակության այցը Սիրիա շատ կարեւոր է, եւ իրենց այցելությունները տարբեր վայրեր փաստել են, որ Սիրիան եղել է տարածք բոլոր ազգերի համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում