«Հիշում ենք և պահանջում». միջոցառում՝ նվիրված Ռուբեն Սևակի 130-ամյակին

«Հիշում ենք և պահանջում». միջոցառում՝ նվիրված Ռուբեն Սևակի 130-ամյակին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` մայրաքաղաքի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված հայ բանաստեղծի 130-ամյակին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Հիշում ենք և պահանջում» խորագրով մի ջոցառմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մինչ միջոցառման մեկնարկը, կրթօջախի հյուրերն ու համակազմը նախ ծաղիկներ են խոնարհել Ռուբեն Սևակի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով հայ բանաստեղծի հիշատակին:

Միջոցառման շրջանակում դպրոցի աշակերտների մատուցմամբ բեմականացվել են հատվածներ հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակի կյանքից ու ստեղծագործական գործունեությունից: Երևանի Ռուբեն Սևակի անվան դպրոցում կազմակերպված միջոցառմամբ տրվել է կրթօջախներում նախատեսվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում