Փարիզը եւ Լոնդոնը հնարավոր են համարում Սիրիայի կառույցների հետ գործակցությունը՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար

Փարիզը եւ Լոնդոնը հնարավոր են համարում Սիրիայի կառույցների հետ գործակցությունը՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար

Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հնարավոր են համարում գործակցությունը «Սիրիայի ռեժիմի առանձին կառույցների» հետ՝ իսլամիստների դեմ պայքարելու նպատակով, բայց ընդսմին համոզված են, որ նախագահ Բաշար Ասադը պետք Է վայր դնի լիազորությունները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը փետրվաի 27-ին հայտնել են Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներ Լորան Ֆաբիուսը եւ Ֆիլիպ Համոնդը:

«Բաշար Ասադը խաղում Է ծայրահեղականների հանդեպ վախի զգացման վրա եւ փորձում Է հանդես գալ նրանց դեմ պայքարի պատվարի դերում»,-գրել են նախարարները Le Monde թերթի Էջերում հրապարակված համատեղ հոդվածում:

Այդուամենայնիվ, երկու նախարարների կարծիքով, դրան տրվելը սխալ կլիներ: Փարիզում եւ Լոնդոնում առաջվա պես համոզված են, որ հենց Ասադն Է «լիակատար պատասխանատվություն կրում» Սիրիայի 220 հազար քաղաքացիների զոհվելու եւ մի քանի միլիոն փախստականների համար:

Դրա հետ մեկտեղ Ֆաբիուսը եւ Համոնդը ընդունել են. «Մեր իսկ անվտանգության համար մենք պետք Է վերջ դնենք «Իսլամական պետությանը» Սիրիայում»: «Մեզ գործընկեր Է անհրաժեշտ, որպեսզի հակազդենք ծայրահեղականներին»,- ընդգծել են ԱԳ նախարարները: Նրանց խոսքով՝ ստեղծված իրավիճակում միակ հնարավոր գործընկերը կարող Է դառնալ «ազգային միասնության կառավարությունը», որը կստեղծվի «չափավոր ընդդիմության եւ Սիրիայում արդեն գոյություն ունեցող ռեժիմի մի քանի կառույցների» ներկայացուցիչներից: «Ակնհայտ Է, որ Բաշար Ասադը չի կարող ներառվել նոր ձեւաչափի շրջանակներում»,-հավելել են Ֆաբիուսը եւ Համոնդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում