ՀՀ ոստիկանապետն Արմեն Մուրադյանին պարգևատրել է Համագործակցության ամրապնդման համար» մեդալով

ՀՀ ոստիկանապետն Արմեն Մուրադյանին պարգևատրել է Համագործակցության ամրապնդման համար» մեդալով

ՀՀ ոստիկանությունը տարբեր ոլորտներում գործընկերային հարաբերություններ ունի Առողջապահության նախարարության հետ, ինչը նպաստում է երկու գերատեսչություններին առաջադրված մի շարք խնդիրների արդյունավետ լուծմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության առողջապահության նախարարությունների միջև փոխգործակցության ամրապնդման, համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացման և այդ գործում անձնական ավանդ ներդնելու համար, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի 2015թ. փետրվարի 21-ի հրամանով` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում