Իրանի ռազմածովային ուժերը «նոր ռազմավարական զենք» են փորձարկել

Իրանի ռազմածովային ուժերը «նոր ռազմավարական զենք» են փորձարկել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զինված ուժերի լայնամասշտաբ վարժանքների վերջին օրը «նոր ռազմավարական զենք» Է փորձարկել, սակայն դրա բնութագրերը դեռեւս հայտնի չեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես»-ը:

Իրանի ռազմածովային ուժերի լայնածավալ վարժանքներն սկսվել են փետրվարի 25-ին Օրմուզի նեղուցում: Վարժանքների ընթացքում Իրանը փորձել Է խոցել պայմանական թիրախը՝ ամերիկյան ավիակրի տեսքով մակետը:

Իրանի պետական հեռուստատեսության հաղորդման համաձայն՝ ԻՀՊԿ-ի հրամանատար փոխծովակալ Ալի Ֆադավին հայտարարել Է, որ նոր զենքը ապագայում կարող Է «որոշիչ» դեր խաղալ ռազմածովային ուժերի գործողություններում: Նոր զենքի բնութագրերի մասին ավելի մանրամասն տեղակատվություն նա չի հայտնել: Տեղական հեռուստատեսությունը ցուցադրել Է ջրի տակից հրթիռների արձակման կադրեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում