«Հայկական ժամանակ». Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու և ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն կանի

«Հայկական ժամանակ». Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու և ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն կանի

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին ԱԳ նախարար. Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանը պատրաստվամ է առաջիկա օրերին պատգամավորական մանդատը վայր դնելու և ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն անել:

Չնայած Օսկանյանը ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարն է եղել և, ուրեմն, կարող է խմբակցությունից դուրս գալ առանց մանդատը վայր դնելու, նախընտրում է դուրս գալ և կուսակցությունից, և խորհրդարանից: Մեր աղբյուրները պնդում են, որ Օսկանյանը դուրս է գալու նաև քաղաքականությունից և առաջիկա տարիներին զբաղվելու է հետազոտական աշխատանքներով: Չի բացառվում նաև Հայաստանից արտագաղթելու տարբերակը՝ քաղաքական հետապնդումներից խուսափելու պատճառաբանությամբ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում