«Հայկական Ժամանակ». Տրանսֆերտների մասով իրականությունը երկու անգամ ավելի վատն է, քան ԿԲ-ն կանխատեսել էր

«Հայկական Ժամանակ». Տրանսֆերտների մասով իրականությունը երկու անգամ ավելի վատն է, քան ԿԲ-ն կանխատեսել էր

«Այս տարվա հունվարին Հայաստան ուղարկված մասնավոր ոչ առևտրային փոխանցումների ծավալի (զուտ ներհոսքը) կազմել է 37 միլիոն դոլար: Անցած տարվա հունվարի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է ավելի քան 50 տոկոսով:

Այն, որ մասնավոր տրանսֆերտները նվազելու էին, դժվար չէր կանխատեսել: Բայց այն, որ նվազումը կլինի այսպիսի չափերի, նույնիսկ ամենահոռետեսական գնահատականներում չէր նշվում: ՀՀ սահմաններից դուրս ապրող և աշխատող մեր հայրենակիցների Հայաստան ուղարկած գումարները հսկայական ազդեցություն են թողնում մեր սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Մասնավոր տրանսֆերտների տարեկան ծավալը համեմատելի է ՀՀ պետական բյուջեի հետ, և հայաստանյան տասնյակ և նույնիսկ հարյուր հազարավոր ընտանիքների ապրուստի միակ միջոցն է։ Տրանսֆերտների այսպիսի նվազումը հանգեցնում է այդ ընտանիքների աղքատացմանը, նվազեցնում բնակչության գնողունակ պահանջարկը:

ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն, մասնավոր տրանսֆերտների ծավալը պետք է նվազեր միայն 30 տոկոսով, և ԿԲ-ն իր դրամավարկային քաղաքականությունը կառուցել է հենց այսպիսի սպասումների վրա: Հունվարի ցուցանիշը ցույց է տալիս, որ իրականությունը երկու անգամ ավելի վատն է, քան ԿԲ-ն կանխատեսել էր»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում