«Ժողովուրդ». Հայաստանից ՌԴ ապրանքների արտահանումը նվազել է

«Ժողովուրդ». Հայաստանից ՌԴ ապրանքների արտահանումը նվազել է

«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «Իշխանությունները Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը հիմնականում արդարացնում էին՝ պնդելով, թե այդպիսով կհեշտանա ՌԴ ապրանքներ արտահանելը, ինչը կնպաստի մեր տնտեսության զարգացմանը: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 168 հազար 900 դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16 միլիոն 522 հազար 600 դոլարի դիմաց: Այսինքն՝ ԵՏՄ-ին անդամակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո առաջին իսկ ամսում Ռուսաստան արտահանումը նվազել է 100 անգամ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում