Ալիևը խելահեղ դեսպոտիզմի նշաններ է ցուցաբերում. The Washington Post

Ալիևը խելահեղ դեսպոտիզմի նշաններ է ցուցաբերում. The Washington Post

The Washington Post-ի խմբագրությունը անդրադարձ է կատարել Ադրբեջանի դիկտատորական ռեժիմին և նշանավոր լրագրող Խադիջա Իսմաիլովայի ձերբակալությանը:

Թերթը նկատում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խելահեղ դեսպոտիզմի նշաններ է ցուցաբերում: Լրագրողները, բլոգերները, իրավաբանները, մարդու իրավունքի պաշտպանները և մնացածները, ովքեր խոսում են մարդու ազատություններից, ենթարկվել են բռնությունների ալիքին: Պարոն Ալիևը, ով տառապում է նավթային եկամուտների նվազումից, որն իր ռեժիմի պահպանման հիմնական աղբյուրներից է, կարծես թե հետապնդում է, բոլոր նրանց, ովքեր իրեն հակառակվում են:

Պարոն Ալիևի` մարդկանց լռեցնելու սիրած գործիքներից մեկը նախնական կալանքի ենթարկել է:

Լեյլա Յունուսը, ով  մարդու իրավունքների նշանավոր պաշտպան է, հունիսի 30-ից գտնվում է կալանքի ներքո: Նա տառապում է լյարդի ցավով և շաքարային դիաբետով: Փետրվար ամսին դատարանը մերժեց նրա դիմումը և կալանքի ժամկետը երկարաձգեց ևս հինգ ամսով: Անդրադարձ է կատարվում նաև Լեյլա Յունուսի ամուսին նշանավոր պատմաբան Արիֆ Յունուսին, ով ևս ներկայումս բանտարկված է:

Սակայն ալիևյան ռեժիմը շարունակում է քննադատ լրագրողների դեմ արշավը: Հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան այդ արշավի հերթական զոհն է:

The Washington Post-ը նկատում է, որ կարծես թե պարոն Ալիևին չի գոհացնում Ազատության ռադիոկայանի աշխատանքը: Մինչ դեկտեմբերի 26-ը Ազատություն ռադիոկայանի ավելի քան 26 լրագրողներ հարցաքննվել են ադրբեջանական իշխանությունների կողմից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում