Ավստրիայում 60-ամյա կինը երկվորյակների է լույս աշխարհ բերել

Ավստրիայում 60-ամյա կինը երկվորյակների է լույս աշխարհ բերել

Ավստրիայում 60-ամյա կինը երկվորյակ երեխաներ է լույս աշխարհ բերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Վելս Գրիսկիրհենի կլինիկայի տնօրեն Կլաուս Ռայզենբերգերի խոսքով` նա հղիացել է դոնոր ձվաբջիջների օգնությամբ: Ավելի վաղ Ավստրիայում արգելված էին նման բեղմնավորումները: Սակայն հունվարին վերարտադրողական բժշկության մասին օրենքի մեջ փոփոխություն է կատարվել, ըստ որի` թույլատրվել է արտամարմնային բեղմնավորումը մինչև 45 տարեկանների համար:

Սովորաբար հղիությունն այդ տարիքի կանանց մոտ բարդություններով է ընթանում, սակայն այս դեպքում ամեն ինչ հարթ է ընթացել:

Ավստրիայում նման դեպքեր հազվադեպ են տեղի ունեցել: Նման դեպք 1970թ.-ից հետո գրանցվել է 2 անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում