Մեր թիրախը ՓՄՁ-ն չէ. պետք է ընդունեն խաղի այս կանոնները. Վարդան Այվազյան (տեսանյութ)

Մեր թիրախը ՓՄՁ-ն չէ. պետք է  ընդունեն խաղի այս կանոնները. Վարդան Այվազյան (տեսանյութ)

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախնական տարբերակի հեղինակ Հակոբ Ավագյանը հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու խնդրին, ասաց, թե  այդ նախագիծն իրականում շատ կետերով բավարարում է փոքր բիզնեսի պահանջներին, մասնավորապես՝ շեմի վերանայումը: Բայց մի քանի կետեր դեռ  կան, որոնք  չեն բավարարում փոքր բիզնեսին:

«Խնդիրներից մեկն այն, է, որ մենք ունենք մեծ թվով ապրանքային խմբեր, որ ինչքան էլ ստիպեք, իրենք չեն կարող ապրանքագիր ներկայացնել, քանի որ գործիքակազմ չունեն»,-ասաց Հակոբ Ավագյանը՝ նշելով, թե դրանցից են օրինակ՝ ներմուծված ապրանքները:

«Իդեալական լուծումներ չեն լինում»,- արձագանքեց հանդիպմանը ներկա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը. «Մենք հաշվարկել ենք, որ եթե մեկը բիզնես է անում, հետևաբար ինքն ունի երկու վարձու աշխատող, և պետք է ունենա շահույթ, որպեսզի հետագայում այդ բիզնեսը լինի նպատակահարմար: Մենք հաշվարկում ենք միջին շահութաբերությունը, և դրանից է առաջ եկել այդ վիճարկելի շեմի հարցը»:

Ըստ Վարդան Այվազյանի՝ հիմնական շարժառիթը նորմալ բիզնես վարելու գաղափարախոսությունն է: Այսինքն՝ տալիս են  հնարավորություն, որպեսզի նա կարողանա ազատ աշխատել, բայց դրա հետ մեկտեղ պետք է ընդունեն խաղի այս կանոնները. «Մեր թիրախը ՓՄՁ-ն չէ, մենք ուզում ենք ՓՄՁ-ին աջակցել, բայց ՓՄՁ-ն էլ պետք է ինքն իրեն փորձի օգնել»,- եզրափակեց ԱԺ պատգամավորը:

 

Տեսանյութը՝ aravot.am-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում