Դոլարն ու եվրոն էժանացել են

Դոլարն ու եվրոն էժանացել են

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` մարտի 2-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.16 դրամով` կազմելով 478.6 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.32 դրամով և կազմել 536.8 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.12 դրամով` կազմելով 7.72 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 0.95 դրամով և կազմել 737.91 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մարտի 2-ին կազմել է 18 հազար 680.24 դրամ, արծաթի գինը՝ 254.35 դրամ, պլատինի գինը՝ 18 հազար 110.91 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում