Բրիտանական մետաղադրամների վրա կհայտնվի Եղիսաբեթ Բ-ի նորացված դիմանկարը

Բրիտանական մետաղադրամների վրա կհայտնվի Եղիսաբեթ Բ-ի նորացված դիմանկարը

Բրիտանական մետաղադրամների վրա Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու դիմանկարը նորացվել Է, նոր մետաղադրամները շրջանառության մեջ կմտնեն արդեն մոտ ժամանակներս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին հաղորդել Է Թագավորական դրամահատարանը: Նոր նկարը դրամահատարանը ներկայացրել Է Դիմանկարների ազգային պատկերասրահի հետ համատեղ:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, թագուհու 63-ամյա կառավարման ընթացքում սա նրա նկարի արդեն հինգերորդ նորացումն Է: Առաջին դիմանկարում, որը հայտնվել Է 1956 թվականին, դեռ պատանի Եղիսաբեթ Բ-ն պատկերված Է դափնեպսակով: Հետագա բոլոր նկարներում նրա գլուխը պսակել Է թագը: Վերջին անգամ նկարը նորացվել Է 1998 թվականին:

Նոր դիմանկարն ընտրվել Է հատուկ հանձնաժողովի անցկացրած մրցույթի արդյունքներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում