Մայրաքաղաքում մեկնարկել են գետերի հուների մաքրման աշխատանքները

Մայրաքաղաքում մեկնարկել են գետերի հուների մաքրման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ սահմանված գրաֆիկի համաձայն մայրաքաղաքում մեկնարկել են գետերի հուների մաքրման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հե տ կապերի վարչությունից, պատասխանատուներին հանձնարարվել է մշտական հսկողություն իրականացնել նաև ջրանցքների մաքրման ու պահպանման ուղղությամբ` քայլեր ձեռնարկելով ջրանցքներում բնակիչների կողմից աղբ թափելու արատավոր երևույթը բացառելու ուղղությամբ:

Շարունակական խիստ հսկողության պահանջ է դրվել նաև հասարակական օբյեկտների կողմից չսահմանված վայրերում աղբ թափելը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է պարտավորությունները չկատարող սեփականատերերի և վարձակալների նկատմամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում