Հարկային օրենսդրական փոփոխությունները հայկական ապրանքը ԵՏՄ շուկայում առավել մրցունակ կդարձնեն. Մկրտիչ Մինասյան (տեսանյութ)

Հարկային օրենսդրական փոփոխությունները հայկական ապրանքը ԵՏՄ շուկայում առավել մրցունակ կդարձնեն. Մկրտիչ Մինասյան (տեսանյութ)

Փոքր և միջին ձեռնարկատերերը իրենք են ընտրելու շրջանառության հարկը մուծելու ձևաչափը: Լրագրողների հետ մարտի 2-ին կայացած հանդիպմանը հայտնեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` պնդելով, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից հետո ՓՄՁ-երը հայտնվել են շահեկան վիճակում:

«Այժմ փոքր և միջին ձեռնարկատերերն իրենք կարող են ընտրել շրջանառության հարկը վճարելու իրենց հարմար տարբերակը. կամ ներկայացնում են պատշաճ փաստաթղթավորում և ցույց են տալիս իրենց տարեկան շրջանառությունը`վճարելով համապատասխանաբար 1 տոկոս, կամ եթե հրաժարվում են վերը նշված պահանջներից, ապա վճարում են 5 տոկոս»,-նշեց նա՝ հիշեցնելով նաև շրջանառության հարկի շեմը ներկայիս 58.35 միլիոն դրամի փոխարեն 113.4 միլիոն դրամ դարձնելու որոշումը:

Այս համատեքստում նա պնդեց, որ  «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններն էլ  բխում են հայ արտադրողների շահերից.«Շահութահարկի դրույքաչափի նվազեցումը 20 տոկոսից 2 տոկոսի՝ կնպաստի, որ  հայկական ապրանքներն ավելի մրցունակ դառնան ԵՏՄ ապրանքային շուկայում»:

Տեսանյութը՝ aravot.am-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում