Միջազգային հանրակցությունը պետք Է միավորի ջանքերը մարդու իրավունքների խախտումները կանխելու համար. Պան Գի Մուն

Միջազգային հանրակցությունը պետք Է միավորի ջանքերը մարդու իրավունքների խախտումները կանխելու համար. Պան Գի Մուն

Միջազգային հանրակցությունը պետք Է միավորի ջանքերը մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների կանխման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ Ժնեւում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի բացմանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ելույթը տեսագրությամբ հեռարձակվել Է այն դահլիճ, որտեղ այժմ տեղի Է ունենում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Բարձր մակարակի սեգմենտը:

«ՄԱԿ-ն ունի մանդատ եւ մեխանիզմներ կանխիչ գործունեության համար: Բայց այդ միջոցների ճանապարհին առավել կարեւոր խոչընդոտը քաղաքական փոխհամաձայնության բացակայությունն Է անդամ պետությունների շրջանում: Ես Մարդու իրավունքների խորհրդին կոչ եմ անում միավորվել՝ մարդու իրավունքների խրախուսման եւ պաշտպանության բնագավառում ազգային սուբյեկտների աջակցման գործնական քայլերի համար»,- հայտարարել Է Պան Գի Մունը:

Նրա խոսքով՝ «աշխարհը կանգնած Է մարդու իրավունքների լուրջ խախտումների առջեւ՝ խտրականությունից եւ անհավասարությունից մինչեւ կեղեքում եւ բռնի ծայրահեղականություն»: Մասնավորապես, գլխավոր քարտուղարը հիշատակել Է Սիրիայի հակամարտությունը, որպես այնպիսի իրադրության օրինակ, որտեղ մարդու իրավունքների խախտումների կանխման ՄԱԿ-ի ջանքերը «թույլ կտային խուսափել մարդկային եւ քաղաքական աղետից»:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Պան Գի Մունն ընդգծել Է, որ համաշխարհային հանրակցության նպատակը պետք Է դառնա աշխարհում մարդու իրավունքների հետագա խախտումների կանխումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում