Դավութօղլուն մեկնում է ԱՄՆ-ը` բանակցելու միջազգային ներդրողների հետ

Դավութօղլուն մեկնում է ԱՄՆ-ը` բանակցելու միջազգային ներդրողների հետ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մարտի 4-7-ը պաշտոնական այցով կմեկնի Միացյալ նահանգներ` հանդիպելու ֆինանասական շրջանակների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:

Ինչպես տեղեկացնում է Today’s Zaman-ը, Թուրքիայի վարչապետը սկզբում կմեկնի Պորտուգալիա` մասնակցելու միջկառավարական հանդիպմանը, իսկ այունհետև` Նյու Յորք:

Այնտեղ նախատեսված է Դավութօղլուի հանդիպումը միջազգային ֆինանսական շրջանակների, ինչպես նաև ամերիկյան նշանավոր ներդրողների և տնտեսագետների հետ:

Հաղորդագրության համաձայն, Դավութօղլուն կհանդիպի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, ում հետ կքննարկի Ուկրաինայի, Իրաքի, Սիրիայի դրությունը և տարածաշրջանային հետաքրքրության այլ հարցեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում