Բարսելոնում բացվել Է Mobile World Congress միջազգային ցուցահանդեսը

Բարսելոնում բացվել Է Mobile World Congress միջազգային ցուցահանդեսը

Բարսելոնում պաշտոնապես բացվել Է միջազգային շարժական կոնգրեսը (Mobile World Congress (MWC)՝ աշխարհում շարժական ինդուստրիայի ամենախոշոր ցուցահանդեսը, որը կընթանա մարտի 2-ից մինչեւ 5-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում են կազմակերպիչները, այս տարի կոնգրես կայցելեն շուրջ 90 հազար մարդ, 2 հազար ընկերություններ եւ աշխարհի 160 երկրների պատվիրակություններ:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, միջոցառման բացմանը ներկա են եղել Իսպանիայի Ֆելիպե 6-րդ թագավորը, Կատալոնիայի կռավարության ղեկավար Արթուր Մասը, արդյունաբերության նախարար Խոսե Մանուել Սորիան, ինչպես նաեւ Իսպանիայի բարձրաստիճան այլ քաղաքական գործիչներ:

Սպասվում Է, որ համաժողովի շրջանակներում ելույթ կունենա Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (նա արդեն չորրորդ անգամ Է մասնակցում Բարսելոնի կոնգրեսին), ինչպես նաեւ Google-ի փոխնախագահ, Android գործառնական համակարգի պատասխանատու Սունդար Պիչային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում